Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի Դիարբեքիրի նահանգի Դիջլե քաղաքում անհայտ անձինք առեւանգել են թուրքական HUDA PAR կուսակցության շրջանային բաժանմունքի ղեկավար Էրջան Ալփարսլանին: Ինչպես հաղորդում է ILKHA լրատվական գործակալությունը, միկրոավտոբուսը, որով Ալփարսլանը աշխատանքից վերադարձել է տուն, զինված անձինք կանգնեցրել են Յոքուշլու վայրում, նրան դուրս բերեÕ ¬ ավտոմքենայից եւ տարել անհայտ ուղղությամբ:
HUDA PAR-ի առաջնորդ Զեքերիա Յափըջըօղլուն հայտարարել է, որ Ալփարսլանին առեւանգել են ահաբեկիչները: Կուսակցության առաջնորդը սպառնացել է, որ լուրջ միջոցներ ձեռնարկել, եթե առեւանգվածը մոտ ժամանակում անվնաս չվերադարձվի:
Ենթադրվում է, որ թուրք կուսակցական գործչին առեւանգել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները: HUDA PAR կուսակցությունը հայտնի է «Հզբոլլահ»-ի հետ սերտ քաղաքական կապերով: Թուրքական որոշ ԶԼՄ-ներ ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայում մարտի վերջին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում այդ կուսակցության եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» (BDP) միջեւ քարոզչական բախումներ են տեղի ունեցել: