Ղազախստանի առաջնության 14-րդ տուրում «Օրդաբասի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է.
«Ցանկանում եմ շնորհավորել և′ երկրպագուներին, և′ ֆուտբոլիստներին հաղթանակի կապակցությամբ: Կարծում եմ' մենք արդարացիորեն հաղթեցինք: Կարևորը ձգտումն է, յուրաքանչյուր խաղ մեզ համար փոքրիկ եզրափակիչ է, որը պետք է հաղթել: Շնորհակալություն խաղացողներին' այդ բնավորության համար: Տեսնում եմ, որ ֆուտբոլիստները ցանկանում են ինչ-որ բանի հասնել: Յուրաքանչյուր դիրքում պետք է երկու լավ ֆուտբոլիստ, որպեսզի փոխարինումից հետո խաղի որակը չընկնի: Բայց թիմում գտնվող ֆուտբոլիստները գոհացնում են ինձ»,- Մինասյանի խոսքը մեջբերում է «Տոբոլի» պաշտոնական կայքը: