Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհրդի որոշմամբ Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամին հանձնված տարածքը Զեյթինբուրնուի թաղապետարանը կարող է կրկին խլել հայկական կողմից: Ինչպես հաղորդում է «Ակոս» պարբերականը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ադնամներից բաղ կացած Զեյթինբուրնուի թաղապետարանը դիմել է դատարան' տարածքը հետ վերադարձնելու պահանջով:
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը 2013 թվականի հոկտեմբերի 7-ի և նոյեմբերի 25-ի ժողովներից հետո 2014 թվականի հունվարի 22-ին պաշտոնապես Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամին էր հանձնել հիվանդանոցի շենքի դիմաց գտնվող 42 հազար 259 քառակուսի մետր տարածքը:
Ավելի վաղ' 1974 թվականին Սուրբ Փրկիչ հիվանդանոցին պատկանող տարածքը խլվել էր հայկական կողմից և անցել էր Հիմնադրամների գլխավոր խորհրդի, Ստամբուլի Զեյթինբուրնու և Բույուքշեհիր թաղապետարանների պատասխանատվության տակ: Ներկայում այդ տարածքում գործում են թաղամասային շուկան, ավտոկայանատեղի, ինչպես նաև բաց և փակ սպորտային հաստատություններ: