Մայիսի 30-ին, ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, կախված վիճակում հայտնաբերվել է դատապարտյալ Սերյոժա Խաչիկի Մխիթարյանի դին՝ առանց բռնության հետքերի: Այս մասին Լուրեր.com-ին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

 

Սերյոժա Խաչիկի Մխիթարյանը ծնվել է 15.08.1954թ.: 19.07.2006թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի, 2-րդ մասի, 1-ին և 5-րդ կետերով դատապարտվել էր ազատազրկման՝ 15 տարի ժամկետով: ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն 23.12.2013թ. Ս. Մխիթարյանի պատժի չկրած մասը կրճատվել էր 6 ամսով՝ վերջնական պատիժ թողնելով ազատազրկում 14 տարի 6 ամիս ժամկետով:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: