Ինչպես հայտնում է itar-tass-ը, ՄԱԿ-ը Հալեպի թաղամասեր է հասցրել 30.000 մարդու համար նախատեսված սննդամթերք, ինչպես նաև՝ դեղորայք և տնտեսական ապրանքներ: Այս թաղամասերն ընդդիմադիրների կողմից են վերահսկվում: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

 

15 բեռնատարներից բաղկացած շարասյունը 30.000 մարդու համար նախատեսված սննդամթերք է հասցրել ընդդիմության կողմից հսկվող Հալեպի արևմտյան շրջանների Կարմիր մահիկի սիրիական համայնքի պահեստներ:

 

Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ներկայացրած զեկույցի՝ Սիրիայի տարածքում անհապաղ հումանիտար օգնության կարիք ունի մոտ 9.3 մլն մարդ: Նրանցից 3.5 մլն-ն ապրում է այնպիսի շրջաններում, որոնց հասանելիությունը բարդ է կամ անհնար՝ մարտերի պատճառով: