allsport.am

Բրիտանական «The Sunday Times» պարբերականը հետաքննել է Աշխարհի 2022 թվականի առաջնության հյուրընկալող երկրի ընտրության հանգամանքները։

Պարբերականի տվյալներով, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ 65-ամյա քաթարցի Մոհամեդ Բին Համանը ավելի քան 5 մլն դոլար է ծախսել կաշառքների վրա, որպեսզի իր հայրենի երկիրը կարողանա հյուրընկալել Մունդիալը։

2010 թվականին Համանը գումարային փոխանցումներ է կատարել 30 երկրենրի ֆուտբոլային ասոցիացիաների նախագահներին, ովքեր արդյունքում վճռել են՝ ինչպես պետք է քվեաչկեն ՖԻՖԱ-ի գործկոմի աֆրիկացի անդամները։