armsport.amԲրիտանացի Էնդի Մարեյը դուրս եկավ «Ռոլան Գարոսի» մրցաշարի 1/8 եզրափակիչ: Բրիտանացու մրցավեճը գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի հետ այնքան երկար ստացվեց, որ երեկ անավարտ մնաց և թենիսիստները ստիպված եղան այն շարունակել այսօր: Այստեղ արդեն Մարեյը կարողացավ հաղթել մրցակցի մատուցումը և 3:6, 6:3, 6:3, 4:6, 12:10 հաշվով հաղթանակ տոնել:
Հաջորդ փուլում 27-ամյա թենիսիստը կմրի Ֆերնանդո Վերդասկոյի հետ, ում հանդիպումը նույնպես հետաձգվել էր, բայց այս անգամ ոչ երկար տևելու, այլ ուշ սկսելու պատճառով: Իսպանացին, ով մրցում էր Ռիշար Գասկեի հետ, առավելության հասավ 6:3, 6:2, 6:3 հաշվով:
Օրացույցի նման խառնաշփոթի պատճառով այս երկու խաղերն անցակցվեցին 1/8 եզրափակչի խաղերի օրը:
Արդեն հայտնի է դարձել քառորդ եզրափակչի առաջին մասնակիցը: Թոմաշ Բերդիխը հեշտությամբ պարտության մատնեց Ջոն Իզներին և հաջորդ փուլում կմրցի Էրնեստ Գուլբիս – Ռոջեր Ֆեդերեր զույգիի հաղթողի հետ: