armsport.amՄադրիդի «Ատլետիկոյի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան, ով մոտ օրերին պաշտոնապես կհամալրի ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» կազմը, շնորհակալական խոսք է հղել մադրիդյան թիմի եւ երկրպագուների հասցեին:

-Անմոռանալի մրցաշրջան էր ինձ համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ կոլեկտիվին եւ թիմի երկրպագուներին: Իմ սրտում «Ատլետիկոն» մեծ տեղ ունի, եւ ես մինչեւ կյանքիս վերջ «Ատլետիկոյի» կողքին եմ,- իր պաշտոնական էջում գրել է 32-ամյա հարձակվողը:

Հիշեցնենք, որ Վիլյան 2013 թվականին է համալրել «Ատլետիկո Մադրիդը», որի հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Լա լիգայի ավարտված առաջնությունում Վիլյան մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 13 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ: