Ինչպես տեղեկացնում է itar-tass-ը, «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար, Կիևի քաղաքապետի ընտրություններում առաջատար թեկնածու Վիտալի Կլիչկոն հայտարարել է, թե երբեք իր մտքով չի անցել քաղաքի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու հնարավորության մասին: Այդ հայտարարությամբ Կլիչկոն հանդես է եկել «Ինտեր» հեռուստաալիքի եթերում:
«Նրանք պայքարում էին հանուն իրենց ապագայի: Այսօր բանավեճ է ընթանում Մայդանը ցրելու մասին: Ես երբեք այդպիսի մտքեր թույլ չեմ տվել ո′չ այն ժամանակ, ո′չ հիմա: Մենք պետք է ապահովենք քաղաքի բնականոն գործունեությունը և դա կանենք աստիճանաբար»,- ասել է Կլիչկոն։
Նա նշել է, որ երկրում ընտրվել է պետության նոր ղեկավար, մայրաքաղաքի ղեկավարություն, և Կիևը աստիճանաբար պետք է վերադառնա կյանքի բնականոն հունին։