Քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացված մի քաղաքացի:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ քաղաքացին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանն է, ով այս պահին վիրահատարանում է:

 

Նա հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակից, ում դանակահարել է Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան է: