Ֆուտբոլի արքա Պելեն համոզված է, որ եթե այժմ էլ ֆուտբոլ խաղար, ապա կլիներ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
«Եթե ես այժմ էլ խաղայի, ապա պետք է պատրաստվեի այնպես, ինչպես ներկայիս ֆուտբոլիստները: Սակայն ես հիմա էլ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կլինեի, քանի որ Աստված ինձ տաղանդ է տվել: Սա նույնն է, երբ Բեթհովենին հարցնեն, թե ինչ երաժշտություն կգրեր այլ ժամանակաշրջանում: Հնարավոր է նա այլ միջոցներ ունենար, սակայն նա կլիներ նույնքան հաճարեղ»,- նշել է Պելեն: