«Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բուժհաստատությունների ոլորտում լայնածավալ ուսումնասիրութուններ է իրականացրել և բազմաթիվ տնտեսվարողներ պատասխանատվության են ենթարկվել»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Լրագրողների այն հարցին, թե որ տնտեսվարող ընկերությունն է տուգանվել, Արտակ Շաբոյանն ասաց.
«Գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանվել է «Նատալի Ֆարմ» ընկերությունը»,-և հավելեց, որ իրենք տուգանել են 50 մլն դրամի չափով, որովհետև պետական գնումների ոլորտում չարահում էր իրականացվել: «Մեծամասամբ իրավիճակը փոխվել է և ոչ միայն «Նատալի Ֆարմի» մասով»,- նշեց Շաբոյանը:
Հարցին, թե վիրավորական չէ՞ր Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համար, որ գործարարների հետ հանդիպման ադյունքում Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ պատրաստ է հարկային դաշտում գործելու, և արդյո՞ք դա մեղադրանք չէր հանձնաժողովի հասցեին, ասաց. «Իհարկե, ոչ: Ես դրա համար նախապես խնդրեցի, որ հարցեր տաք, որոնք մտնում են մեր կարգավորման դաշտ: ՀՀ օրենքի համաձայն ՝ հարկերի վճարումը մեր կարգավորման դաշտում չի գտնվում»,-եզրափակեց Արտակ Շաբոյանը: