ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 2-ին' ժամը 13.04-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գ. Լուսավորչի փողոցի թիվ 3 տանը օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել թիվ 49 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Օձը բռնվել է տեղի ուժերով և հրշեջ-փրկարարների օգնությամբ տեղափոխվել անվտանգ տարածք: