Ադրբեջանական բանակը հերթական կորուստն է գրանցել: Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամիավորումների հետ հայկական զորքերի շփման գծում զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 19-ամյա զինվոր Զաուր Հասանլին: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Զաուր Հասանլին պարտադիր զինծառայության էր կանչվել Տերտերի շրջանից:

 

Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2014 թ-ի հուլիսի 1-30-ին պարտադիր զինծառայության զորակոչելու և ծառայությունն ավարտած զինծառայողներին զորացրելու մասին:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 39 զինծառայող, որոնցից 30-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում, 63 զինծառայող վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: