Նախիջեւանի ինքնավար հանրապետության Քենգերլիի շրջանում բանակային «ԿԱՄԱԶ» տեսակի բեռնատար ավտոմեքենան բախվել է մարդատար ավտոմեքենային: Արդյունքում մարդատար ավտոմեքենայի մեջ գտնվող մարդկանցից երեքը տեղում զոհվել, երկուսն էլ վիրավորվել են: Զոհվածներից մեկը երեխա է: Այս մասին հունիսի 11-ի երեկոյան հայտնել է APA լրատվական գործակալությունը:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է փաստը' հավելելով, որ մեկ զինծառայող վիրավորվել է:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 41 զինծառայող, որոնցից 32-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 69 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: