Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 46 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում հուլիսի 31-ին' ժամը 00:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. Հովհաննես Գերասիմի Գասպարյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը