Ադրբեջանի զինված ուժերի Բաքվի Գալա ավանում տեղակայված զորամասերից մեկի ավագ սերժանտ Բահրամ Օսմանովն ինքնասպաություն է գործել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը, միջադեպը տեղի է ունեցել մարտի 12-ի երկրորդ կեսին: Բ. Օսմանովը ինքնասպանություն է գործել քացախաթթու խմելով:

 

Զինծառայողի ինքնասպանություն գործելու մասին Meydan TV-ին հայտնել են նրա հարազատները: Ինքնասպանության պատճառը հայտնի չէ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռեւս չի խոստովանել փաստը:

 

Ընդդիմադիր հեռուստաալիքի կայքը հայտնել է, որ ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն' 2015 թվականին Ադրբեջանի ռազմական կորուստը կազմում է 15 զինծառայող:

 

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 11 զինծառայողի մահը: Պաշտոնական տվյալներով' նրանցից 8-ը սպանվել են մարտական պայմաններում:

 

Առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները Ադրբեջանը, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության , հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանք:

 

Թեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 45 զինծառայող եւ 28-ից ավելի վիրավոր:-