Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է բանակում հերթական զինծառայողի կորուստի մասին: Այս անգամ դեպքը գրանցվել է Նախիջևանի զորամասներից մեկում: Հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, ենթասպա Ալեքբերով Սամիր Սարհանօղլուն կախվելով ինքնասպանություն է գործել: Ինքնասպանու թյուն գործելու դրդապատճառները հայտնի չեն: Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:

 

2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 21 զինծառայող. 15-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում, 8 զինծառայող ինքնասպանություն է գործել, 3-ը' մահացել հիվանդությունից, 3-ը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում, մեկը' հրազենային կրակոցից, 26 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: