Փարիզի նախկին ոստիկան Ֆրանսուա Վերովին մահացած են գտել Մոնպելյեի շրջակայքում: Նա գրություն է թողել, որում հայտնել է ինքնասպանություն գործելու մտադրության մասին՝ խոստովանելով, որ 35 տարի առաջ բազմաթիվ հանցագործություններ է կատարել, հայտնում է Le Parisien թերթը:
Հիսունինը տարեկան ժանդարմը ինքնասպան է եղել ծովափնյա Գրոս դյու Ռոյ քաղաքում, երբ քննիչները կանչել են հարցաքննության: Նա կասկածվում էր 1983-1994 թվականներին կատարված մի շարք աղմկահարույց սպանությունների և բռնաբարությունների մեջ:
Ինքնասպանության գրառման մեջ Վերովը գրում է, որ հենց ինքն էր նույն սերիական մարդասպանը՝ Պոկմարքեդ անունով, բայց 1997-ից հետո նա այլևս հանցագործություններ չի կատարել: Նա չի հայտնել զոհերի անունները կամ այլ մանրամասներ:
Հանցագործի պատճառով՝ առնվազն երեք սպանություն և վեց բռնաբարություն է եղել։ Զոհերի թվում եղել են երեխաներ: