Քաղաքագետ Սերգեյ Խրուշչովը' ԽՍԿԿ կենտկոմի նախկին առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին, ինքնասպան է եղել: Նրա մահվան մանրամասները հայտնում է The New York Times-ը: Նշվում է, որ նրա մարմինը հայտնաբերվել է գլխի վնասվածքով: Ըստ ոստիկանության՝ բռնության ոչ մի ակնհայտ նշան չի հայտնաբերվել: Խրուշչով կրտսերի մահվան մասին հաղորդվել էր դեռ հունիսի 18-ին, բայց այդ ժամանակ ինքնասպանության մասին տեղեկություններ չկային: Սերգեյ Խրուշչովը Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացիություն ուներ։ 1991 թվականին հայտնի գիտնականը և հրապարակախոսը հրավիրվեց Բրաունի համալսարան՝ սառը պատերազմի պատմության վերաբերյալ դասախոսություններով հանդես գալու համար: Հետագայում նա մնաց ապրելու Միացյալ Նահանգներում: ԽՍՀՄ–ում Խրուշչով կրտսերը զբաղվում էր նավերի և բալիստիկ հրթիռային նախագծերի մշակմամբ և մասնակցում էր տիեզերանավերի վայրէջքի համակարգերի ստեղծմանը: