Ֆրանսիական ոստիկանության կոմիսար Էլրիկ Ֆրեդուն, ով զբաղվում էր օրերս Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրության սպանդի հետաքննության գործով, ինքնասպանություն է գործել:
Ոստիկանության կոմիսարը տաբելային հրազենով աշխատասենյակում կրակել է ինքն իր վրա:
Հաղորդվում է, որ 45-ամյա կոմիսարը դեպրեսիա է ապրել, իսկ ինքնասպանությունից առաջ հանդիպել է զոհերից մեկի հարազատների հետ: