Ուկրաինայի արդարադատության նախարարությունը դիմել է երկրի գլխավոր դատախազությանը' երկրում առկա ռուսական պետական ընկերությունների գույքի և ակտիվների վրա կալանք դնելու առաջարկությամբ: Ինչպես հաղորդում է BBC-ն, Արդարադատության նախարար Պավել Պետրենկոն առաջարկությունը համարել է փոխհատուցում Ղրիմի կորստի համար: Պետրենկոյի գնահատմամբ' Ղրիմի կորուստը Ուկրաինային ավելի քան տրիլիոն գրիվնայի վնաս է պատճառել:
Պետրենկոն առաջարկում է դիմել դատարան և վնասի փոխհատուցում ստանալ Ուկրաինայում ռուսական ընկերություններից: Այս պարագայում խոսքն ինչպես պետական ընկերությունների, այնպես էլ այն կազմակերպությունների մասին է, որտեղ պետությունն ունի 25 տոկոս մասնաբաժին: