ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ' մասնագետների խումբը մանրամասն կուսումնասիրի Վանաձորում օրերս գրանցված 4 տարեկան երեխայի մահվան դեպքի հետ կապված մանրամասները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հունիսի մեկին բարձր ջերմությամբ, ջրծաղիկ ախտորոշմամբ, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 4-ամյա երեխա: Ըստ որոշ լրատվական կայքերի' բժիշկների կողմից երեխայի վիճակը գնահատվել է ծանր: 4-ամյա փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել: