ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' հունիսի 4-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.12 դրամով և կազմել 413.71 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.28 դրամով և կազմել 563.18 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0,06 դրամով՝ կազմելով 11.75 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.79 դրամով և կազմել 692.3 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունիսի 4-ին կազմել է 16 հազար 529.92 դրամ, արծաթի գինը՝ 250.99 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 33.85 դրամ։