ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' հուլիսի 1-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.57 լումայով և կազմել 407.85դրամ: Եվրոյի փոխարժեքը աճել է 2.45 դրամով և կազմել 558.51 դրամ:
ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով՝ կազմելով 11.9 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.07 դրամով և կազմել 699.1 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 1-ին կազմել է 17 հազար 243.18 դրամ, արծաթի գինը՝ 273.66 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 406.77 դրամ։