Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը հայտնվել է մի շարք եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում:
Այս հարցին անդրադարձել է ֆուտբոլիստի գործակալը' Վալերի Հովհաննիսյանը, և նշել, որ առաջարկ ստացել են միայն «Վեսթ Հեմից»:
«Մեզ անընդհատ դիմում են այս կամ այն ակումբից, սակայն պաշտոնական առաջարկ ստացել ենք միայն «Վեսթ Հեմից»: Անցյալ ամռանը լոնդոնցիները ցանկանում էին վարձավճարով ձեռք բերել Յուրային (հետագայում տրանսֆերային իրավունքը գնելու իրավունքով), սակայն «Սպարտակը» մերժել է»,- գործակալի խոսքը մեջբերում է rg.ru-ն: