Այսօր Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
Հեղինակավոր Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման բացահայտ ֆավորիտ համարում է Գերմանիայի ընտրանուն' վերջինիս հաղթանակը գնահատելով 1.06 գործակցով:
Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակն ունի 29.00 գործակիցը, ոչ-ոքին' 12.00:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: