Հունիսի 7-ին, Գերագույն ռադայում կկայանա Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Այս պահի դրությամբ հաստատված է 56 օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությունը, որոնցից 23-ը' պետությունների, կառավարությունների, խորհրդարանների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մակարդակով»,- հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ-ում:
Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Երդմնակալության արարողության ժամանակ անվտանգությունը կապահովեն ուկրաինական իրավապահ մարմինների 3300 աշխատակիցներ: