Օրինաց երկիր» կուսակցությունը, նախապես հայտարարված քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում, գալիք շաբաթ՝ հունիսի 9-ից սկսում է խորհրդակցություններ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ. դրանց նպատակն է ձևավորել միասնական քաղաքական օրակարգ ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ:

 

Կուսակցությունը ընտրական բարեփոխումները դիտարկում է որպես Հայաստանի քաղաքական համակարգի ժողովրդավարացման, կուսակցական համակարգի ինստիտուցիոնալ կայացման կարևորագույն հրամայական:

 

ՕԵԿ-ը խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ հասարակությանը պատշաճ կերպով կտեղեկացնի շաբաթվա վերջում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում: