Հունիսի 8-ին, ժամը 19.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18.10-ից մինչև 18.17-ը Տավուշի մարզի Լճկաձոր, Հաղթանակ և Պտղավան գյուղերում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի ցանքատարածքները և բանաջարաբոստանային կուլտուրաները:

 

Կստեղծվի հանձնաժողով՝ վնասի չափերը ճշտելու և գնահատելու համար:

 

Նշված տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: