Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 26-ին՝ ժամը 20:10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:00-ից 19:20-ի սահմաններում Տավուշի մարզի Չինար, Չորաթան, Նավուր, Վերին Կարմիր աղբյուր, Չինչին, Վերին Ծաղկավան և Գետահովիտ համայնքներում տեղացել է կարկուտ:
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի տարածքային վարչության պետին:
Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասի չափը պարզելու համար:
Նշված համայնքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ հինդրոմետ ծառայության կողմից: