Հանրապետությունում այսօր' փետրվարի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ ընտրություններ են Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 7 քաղաքացի, որոնցից 1-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: