Արարատի մարզի տասը համայնքներում այս տարի կկայանան ՏԻՄ հերթական ընտրություններ. ութ համայնքներում' ղեկավարի եւ երկու համայնքներում' ավագանու անդամների ընտրություններ:

 

 

Ըստ ժամանակացույցի' մարտի 15-ին կկայանան ընտրությունները Վարդաշեն համայնքում, հունիսի 7-ին' Արտաշատում, Դիտակում, Դվինում, Մրգանուշում, եւ դեկտեմբերի 12-ին' Արեւշատում, Դվինու մ, Մրգավետում, Շահումյանում եւ Ռանչպարում:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը, Վարդաշեն համայնքում մարտի 15-ին անցկացվող համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրված է մեկ թեկնածու, ով նախկին համայնքապետ, ՀՅԴ կուսակցության անդամ Գեւորգ Բարխոյանն է:

 

 

Լիլիթ Մաճկալյան