Արտաշատի տարածաշրջանի Վարդաշեն համայնքում մարտիի 15-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը, համայնքի ղեկավարի պաշտոնի համար փետրվարի 17-ի դրությամբ առաջադրված են նախկին համայնքապետ ՀՅԴ կուսակցության անդամ Գեւորգ Բարխոյանը եւ անկուսակցական Սպարտակ Հայրապետյանը:

 

 

Լիլիթ Մաճկալյան