Արարատի մարզի Արեւշատ, Դվին, Մրգավետ, Շահումյան եւ Ռանչպար համայնքներում ապրիլի 17-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմից տեղեկացրին, որ Դվին համայնքում առաջադրված են երկու թեկնածու' համայնքի ղեկավար ՀՀԿ անդամ Արծրուն Աբրահամյանը եւ անկուսակցական Նորիկ Առաքելյանը: Մյուս չորս համայնքներում այս պահին արդեն առաջադրված են միայն համայնքի ղեկավարները: Եղել են նաեւ այլ թեկնածուներ, որոնք հայտարարել են ինքնաբացարկ կամ հետ վերցրել փաստաթղթերը:
Մրգավետ համայնքում առաջադրված է համայնքի ղեկավար ՀՀԿ անդամ Լեւիկ Աբրահամյանը, Շահումյան համայնքում' համայնքի ղեկավար ՀՀԿ անդամ Սերժիկ Բաբայանը, Ռանչպար համայնքում' համայնքի ղեկավար ՀՀԿ անդամ Մանուկ Օհանյանը եւ Արեւշատ համայնքում' համայնքի ղեկավար ՀՀԿ անդամ Գոգոլ Նիկոլյանը: