Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 35 համայնքներում 2014թ. դեկտեմբերի 14-ին անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ:

 

Համայքներից 26-ում կայանալու են համայնքի ղեկավարի, 9-ում' ավագանու անդամի ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից, տեղական ինքնակա ռավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել և գրանցվել 60 քաղաքացի, որոնցից 18-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ինքնաբացարկի դիմում. քվեարկությանը կմասնակցեն համայնքի ղեկավարի ընդհանուր թվով 42 թեկնածուներ:

 

Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել և գրանցվել 61 քաղաքացի: Ինքնաբացարկի դիմում է ներկայացվել ավագանու անդամի 2 թեկնածուի կողմից. քվեարկությանը կմասնակցեն ավագանու անդամի 59 թեկնածուներ:

 

Համայնքի ղեկավարի 42 թեկնածուներից 2-ը, իսկ ավագանու անդամի 59 թեկնածուներից 5-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:

 

2014թ. դեկտեմբերի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 4 տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 109 դիտորդ: