Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ և Արարատի մարզի Սիս համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Այսպիսի որոշում կայացվեց գործադիրի հունվարի 24-ի նիստում:
«2019 թվականի հունիսի 9-ին Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում և Արարատի մարզի Սիս համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ»,- նշված է որոշման նախագծում:
Հարցը ընդգրկված էր չզեկուցվող հարցերի ցանկում: