Այսօր' 2014թ. հունիսի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են ընթանում հանրապետության թվով 59 համայնքներում, որոնցից 40-ում' համայնքի ղեկավարի և 31-ում' ավագանու անդամի ընտրություններ:
ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն' առավոտյան 8.00-ին բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 73 ընտրական տեղամասերը:
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: