Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 20 համայնքներում այսօր՝ փետրվարի 17-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից։
Մարզերի 20 համայնքներից 8-ում արտահերթ ընտրություններ են լինելու։
Նշենք, որ Ուրցաձոր, Մալիշկա եւ Աշոցք համայնքներում բողոքի ցույցերից հետո հարկադրաբար հրաժարական ներկայացրած համայնքապետերը կրկին առաջադրել են իրենց թեկնածությունները։ Սպասվում է, որ ընտրություններն ավելի թեժ են լինելու հենց այս համայնքներում։
Ուրցաձոր համայնքում առաջադրվել է 7 թեկնածու, որից 2-ն ինքնաբացարկ է ներկայացրել։
Մալիշկա համայնքում առաջադրվել է 5 թեկնածու, որից 3-ն ինքնաբացարկ է ներկայացրել։
Աշոցք համայնքում առաջադրվել է 7 թեկնածու։
Այսօր ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Տեղեր, Օհանավան, Արեւաբույր, Ուրցաձոր, Վարդաշեն, Հայկավան, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Վարդանաշեն, Ակունք, Վարդենիս, Ձորագետ, Նոր Գեղի, Քաղսի, Աշոցք, Հառիճ, Մալիշկա, Ակնաղբյուր, Ծաղկավան համայնքներում։