Հայաստանի 6 մարզերի 377 համայնքներում առավոտյան 08.00–ի դրությամբ բացվել են ընտրատեղամասերը և ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ. քաղաքացիներն ընտրում են համայնքի ղեկավարների և ավագանու անդամների:
Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում ընտրություններն առաջին անգամ անցկացվում են նոր կարգով: Քաղաքացիները ընտրելու են ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի միջև, և հաղթող քաղաքական ուժն էլ առաջիկա 5 տարիների ընթացքում կստանձնի համայնքի ղեկավարման պատասխանատվությունը: