Այսօր` հունիսի 7-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացավ ԿԸՀ-ից: Նշված համայնքներից 18-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, 12 համայնքում' ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում' միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
2015թ. հունիսի 7-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 49 քաղաքացի, որոնցից 11-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 109 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 7-ը: Արդյունքում' հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 102 թեկնածու: