«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն ասել է, որ, ընդհանուր առմամբ, ձևավորվել են 282 ընտրատեղամասեր: Ժամը 9:00-ին բացվել են 281 տեղամասերը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում գործող Երևան 1 տեղամասը, որտեղ քվեարկելու են այնտեղ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիները:

Ս. Արզումանյանի խոսքով՝ Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկության սկիզբը կտրվի ժամը 11:00-ին:

«Սկսած ժամը 12:00-ից՝ ընտրությունների ընթացքի և քվեարկողների մասնակցության մասին մենք երեքժամյա պարբերականությամբ կներկայացնենք տվյալներ: Բոլորին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին, կատարել մեր քաղաքացիական պարտքը առողջ և անվտանգ պայմաններում»,- նշել է Ս. Արզումանյանը: