Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 34 համայնքներում 2015թ. դեկտեմբերի 6-ին նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական համնձնաժողովի մամուլի ծառայությունից, նշված համայնքներից 26-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում' միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում' միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

 

 

2015 թվականի նոյեմբերի 26-ին' ժամը 18.00-ին, լրացել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

 

 

Ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 58 քաղաքացի, որոնցից 12--ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 56 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 1 թեկնածու: Արդյունքում' տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 46 և ավագանու անդամի 55 թեկնածու: