Արարատի մարզի ինը համայնքում՝ Եղեգնավանում, Դարբնիկում, Զորակում, Խաչփարում, Հայանիստում, Նիզամիում, Նորամարգում, Սայաթ-Նովայում եւ Սիսում, մարտի 11-ին կընթանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ:
Սիփանիկ համայնքում այդ օրը սպասվում է միայն ավագանու ընտրություն: Նորամարգում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված է երեք թեկնածու՝ Արմեն Գեւորգյանը, Արման Թադեւոսյանը եւ Արսեն Ղահրամանյանը: Մյուս ութ համայնքում առաջադրված են մեկական թեկնածու՝ Եղեգնավանում՝ Հովսեփ Ղազարյանը, Դարբնիկում՝ Դավիթ Գզիրյանը, Զորակում՝ Մանուկ Մալոյանը, Խաչփարում՝ Ղազար Մարտիրոսյանը, Հայանիստում՝ Բալաբեկ Սարկիսյանը, Նիզամիում՝ Հարութին Կարապետյանը, Սայաթ-Նովայում՝ Ռազմիկ Ալավերդյանը եւ Սիսում՝ Արմեն Եղյանը: