Կառավարությամբ որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները։ Կառավարությունը նման որոշում է կայացրել դեկտեմբերի 8-ին հերթական նիստի ժամանակ։
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում կնշանակվի ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում կնշանակի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը: