Շիրակի մարզի հինգ համայնքում մարտի 15-ին տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ:

 

Դրանցից երկուսում ընտրությունները կարելի էր համարել ներընտանեկան« քանզի առաջադրվել էին Արփենիում՝ համայնքի գործող ղեկավարի հարազատ եղբայրը, Կարմրավանի համայնքում՝ համայնքի ղեկավարի հորեղբոր տղան:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Շիրակի մարզի Արփենի համայնքի թիվ 33/1 ընտրատարածքում համայնքի ղեկավարի թեկնածու էին առաջադրվել երկու եղբայր՝ համայնքի գործող ղեկավար Արսեն Անդրանիկի Առաքելյանը և Վահագն Անդրանիկի Առաքելյանը: Համայնքում ընտրողների թիվը 278 էր, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 131, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 0: Ըստ նախնական տվյալների համայնքի գործող ղեկավար Արսեն Անդրանիկի Առաքելյանի օգտին կողմ են քվեարկել 35 ընտրող« հակամարտող եղբոր' Արսեն Անդրանիկի Առաքելյանի օգտին կողմ են քվեարկել՝ 96 ընտրող:

 

Թիվ 33/1 ընտրատարածքի Կարմրավանի համայնքի ղեկավարի թեկնածու էին առաջադրվել համայնքի գործող ղեկավար Ֆելիքս Ֆելիքսի Հարությունյանը և վերջինիս հորեղբոր որդին՝ Մանուկ Սարգսի Հարությունյանը: Կարմրավանի համայնքի ընտրողների թիվը 193 է, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվն ըստ ստորագրությունների' 151, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 0: Ըստ նախնական տվյալների, համայնքի գործող ղեկավար Ֆելիքս Ֆելիքսի Հարությունյանի օգտին կողմ են քվեարկել 58 ընտրող, Մանուկ Սարգսի Հարությունյանի օգտին կողմ են քվեարկել՝ 93 ը նտրող:

 

Շիրակի մարզի թիվ 36/1 ընտրատարածքի Հառիճի համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել համայնքի գործող ղեկավար, 1950 թվականին ծնված Ռոլանդ Նորայրի Նազարեթյանը: Հառիճի համայնքի ընտրողների թիվը 883 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 531, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 5: Ըստ նախնական տվյալների, համայնքի գործող ղեկավար Ռոլանդ Նորայրի Նազարեթյանի օգտին կողմ են քվեարկել 516 ընտրող:

 

Անուշավանի համայնքում նույնպես տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտրություն: Թիվ 36/1 ընտրատարածքի Անուշավանի համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել համայնքի գործող ղեկավար Երվանդ Գեղամի Հակոբյանը: Անուշավանի համայնքի ընտրողների թիվը 1552 հոգի է, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվն ըստ ստորագրությունների՝ 1027, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 32:Ըստ նախնական տվյալների համայնքի գործող ղեկավար Երվանդ Գեղամի Հակոբյանի օգտին կողմ են քվեարկել 971 ընտրող:

 

Թիվ 36/1 ընտրատարածքի Սարակապի համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել համայնքի գործող ղեկավար Արծրուն Օրջոնիկի Խաչատրյանը: Համայնքում ընտրողների թիվը 452 է, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվն ըստ ստորագրությունների՝ 173, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 4: Ըստ նախնական տվյալների, համայնքի գործող ղեկավար Արծրուն Օրջոնիկի Խաչատրյանի օգտին կողմ են քվեարկել 166 ընտրող:



Արմենուհի Մխոյան