Շիրակի մարզի Քարաբերդ և Փոքրաշեն համայնքներում մարտի 9-ին կայացան համայնքապետի, իսկ Ղազանչի, Վարդաքար, Բասեն, Բագրավան և Գուսանա համայնքներում' ավագանու ընտրություններ: Բոլոր համայնքներում ընտրություններն անցել են առանց միջադեպերի և ավելորդ լարվածության:
Քարաբերդ և Փոքրաշեն համայնքներում համայնքապետի պայքարին մասնակցեցին ինչպես գործող գյուղապետերն, այնպես էլ նոր թեկնածուներ: Այս համայնքներում պայքար եղավ երկուական թեկնածուների՝ համայնքի գործող ղեկավար Մհեր Բուլոյանի /ՀՀԿ/ և Ալեքսան Ասատրյանի /ՀՅԴ/, իսկ Փոքրաշենում' գործող համայնքապետ Կարեն Վարդանյանի /ՀՀԿ/ և Վարդան Սահակյանի /անկուսակցական/ միջև: Փոքրաշեն համայնքի 228 բնակչից քվերակելու իրավունք ուներ 156-ը:
Նրանցից ընտրություններին մասնակցել են 86-ը, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ: Ըստ նախնական տվյալների առավելագույն 78 ձայն գրանցվել է Կարեն Վարդանյանի օգտին, վերջինիս դեմ է քվեարկել միայն 5 ընտրող: Քարաբերդում քվեարկելու իրավունք ունեցող 842 ընտրողից ընտրությանը մասնակցել են 408-ը, անվավեր է ճանաչվել 7 քվեաթերթիկ: Ըստ նախնական տվյալների, առավելագույն 387 քվե գրանցվել է Մհեր Բուլոյանի օգտին: Վերջինիս դեմ է քվերակել 14 ընտրող: