Վատիկանի այգում հունիսի 8-ի երեկոյան ավարտվել Է պաղեստինա-իսրայելական «աղոթքի» աննախադեպ հանդիպումը: Խաղաղության ձիթենին համատեղ տնկել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, նրա պաղեստինցի պաշտոնակից Մահմուդ Աբասը, ինչպես նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ Կոստանդուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն:

 

Երեք կրոնների հոգեւորականների աղոթքներից հետո հավաքվածներին են դիմել Հռոմի հանդիպման գլխավոր մասնակիցները՝ քահանայապետը եւ երկու նախագահները: Ֆրանցիսկոսը հայտարարել Է, մասնավորապես, որ «խաղաղության կառուցման համար պահանջվում Է նույնիսկ ավելի շատ արիություն, քան ռազմական գործողությունների համար:

 

Հանդիսավոր ժողովի ավարտից հետո Պերեսը եւ Աբասը կրկին իրար ձեռք են սեղմել եւ գրկախառնվել:

 

Այս ակցիայի անցկացման պլանների մասին հայտարարվել Էր քահանայապետի՝ վերջերս Սուրբ երկիր կատարած ուխտագնացության ընթացքում, որը հայտարարել Է, թե «հանդիպումն անցկացվում Է համատեղ աղոթքի, այլ ոչ թե» հաշտության բանակցությունների «միջնորդության համար»:

 

Ինչպես հաղորդել Է Իտալիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, հունիսի 9-ին Իսրայելի եւ Պաղեստինի ղեկավարները կհանդիպեն Իտալիայի պաշտոնատար անձանց հետ: