Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ' Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
Կենսագրական տվյալներ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1975 թ., 8 ապրիլի, ք. Երևան
Կրթություն
1992-1997թթ. - Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1996-1997թթ. - ՀՀ առևտրի, ծառայությունների և զբոսաշրջության նախարարություն, գլխավոր մասնագետ
1997-1999թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության միջազգային համաձայնագրերի բաժնի պետ
1999թ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտահանման ենթակառուցվածքների վարչության պետ
2000-2001թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության զբոսաշրջության վարչության պետ
2001-2002թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ
2002-2005թթ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ
2005-2011թթ. - Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ
2011 -2014թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2014թ. հունիսի 10-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Այլ տվյալներ
ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Մասնակցել է արտասահմանում կազմակերպված մի շարք կրթական ծրագրերի:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: