Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ' Գրիգոր Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ' Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախ արարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։

 

Կենսագրական տվյալներ

 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

 

1973 թ., 9 հոկտեմբերի, ք. Երևան

 

Կրթություն

 

1990 – 1996թթ. - Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, իրավաբան-միջազգայնագետի որակավորում

 

Աշխատանքային գործունեություն

 

1990 – 1993թթ. – Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր

 

1994 – 1998թթ. - Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր

 

1997 – 1999թթ. - «Թելմել» կոոպերատիվի նախագահի տեղակալ

 

1999 – 2000թթ. – Հայսպառմիության Երևանի Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի տնօրենի օգնական, քաղաքացիական և ընտանեկան իրավունքի դասախոս

 

2000 – 2001թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի գրասենյակի պետ

 

2001 – 2003թթ. - Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի գրասենյակի պետ, աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար

 

2003 – 2005թթ. - Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի աշխատակազմի ղեկավար

 

2005թ. - Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար

 

2005 – 2006թթ. - Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի քարտուղար

 

2006թ. - Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար

 

2006 – 2007թթ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական

 

2007 – 2008թթ. – Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար

 

2008-2014թթ. – Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

 

2014թ. մայիս-հունիս - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

2014թ. հունիսի 26-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

Այլ տվյալներ

 

Զինապարտ է, պահեստազորի շարքային: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի:

 

Կուսակցական պատկանելություն

 

Անկուսակցական

 

Անձնական տվյալներ

 

Ամուսնացած է, ունի երկու դուստր